Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Դաղձն առողջության և գեղեցկության աղբյուր է

Դաղձն առողջության և գեղեցկության աղբյուր է

Դեռևս հին ժամանակներում դաղձի որոշ վայրի տեսակներ մարդկանց կողմից օգտագործվում էին բուժական նպատակներով: Բուժական արդյունքը պայմանավորված է այս բույսի մեջ պարունակվող մենթոլով և այլ օգտակար բաղադրամասերով: 

 

Դաղձի յուղ


Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից: Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները: Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով:

 

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ: Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից,  բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում:

 

Ինչպես պատրաստել թուրմը


Չորացնում են  դաղձի տերևներն ու ծաղիկները, որոնք հավաքվում են ծաղկման շրջանի սկզբում: Այն կարելի է նաև դեղատներից գնել:

 

Չորացրած հումքը մանրացնել, 1 ճաշի գդալ  լցնել թերմոսի մեջ, ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր: Ամուր փակել և թրմել մեկուկես ժամ: Ընդունել 1 ճաշի գդալ, օրական 4-5 անգամ:

 

Դաղձի թեյ


Դաղձի մի քանի թարմ տերևներ կարելի է ավելացնել 1 բաժակ սովորական թեյին կամ էլ առանձին եռացրած ջրին: Խորհուրդ չի  տվում երկար ժամանակ թրմել դաղձի թեյը,  այլապես այն դառնավուն համ կունենա:

 

Դիմահարդարման մեջ դաղձը, շնորհիվ իր մեջ պարունակվող տտիպ հատկության, օգտագործվում է  մաշկի գրգռվածության վերացման նպատակով, նաև որպես այն թարմացնող  միջոց:

 

Դաղձի սառույց չոր մաշկի համար


1 ճաշի գդալ չորացրած դաղձի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30  րոպե, քամել: Ստացված թուրմը լցնել սառույցի համար նախատեսված ամանի մեջ և սառեցնել: Առավոտյան այդ խորանարդիկներով շփել դեմքի մաշկը, վիզը և կրծքավանդակի շրջանը: Այս բուժգործողությունը գերազանց թարմացնում է մաշկը, հանում գրգռվածությունը, հոգնածությունը և հարթեցնում է կնճիռները:

 

Դաղձի լոսյոն յուղոտ մաշկի համար


5 ճաշի գդալ չոր, մանրացրած դաղձի վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել կես ժամվա ընթացքում, քամել և ավելացնել լոգանքի համար նախատեսված ջրին: Այս բուժգործողությունը հանում է հոգնածությունը, պայքարում այտուցների դեմ, թարմացնում և առույգացնում է մաշկը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ